Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու. Վերին Լարսի խնդիրը, առկախված հարցեր․ մասնագետի դիտարկումները Zarkerak - Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու. Վերին Լարսի խնդիրը, առկախված հարցեր․ մասնագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու. Վերին Լարսի խնդիրը, առկախված հարցեր․ մասնագետի դիտարկումները
Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու. Վերին Լարսի խնդիրը, առկախված հարցեր․ մասնագետի դիտարկումները

Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու. Վերին Լարսի խնդիրը, առկախված հարցեր․ մասնագետի դիտարկումները

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Zarkerak.am-ին հայտնեց, որ Մցխեթա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով՝ Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ այսօր առավոտյան փակ է  բեռնատար տրանսպորտի համար: Հակոբյանը նշեց, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է: Լարսի խնդիրն այս սեզոնին հատկապես՝ ամեն օր հիշեցնում է իր մասին։ Ո՞րն է ի վերջո ելքը։ Zarkerak.am-ը հարցի վերաբերյալ տարբեր փորձագիտական գնահատականներ է ներկայացնում։ Այսօր զրուցել ենք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

Ջոնի Մելիքյան

Այլընտրանքային տարբերակները երկուսն են՝ օդային և լաստանավային: Ապագայում, եթե ապաշրջափակման մեխանիզմները ձևավորվեն և տարածաշրջանի ապաշրջափակումը տեղի ունենա, երբ Ադրբեջանը հրաժարվի իր մաքսիմալիզմից և հակահայկական քայլերից, ապա այդ պարագայում միգուցե՝ նաև երկաթգծային հնարավորություն լինի դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ ապահովելու համար,նշեց Ջոնի Մելիքյանը: Այս պարագայում՝ նրա դիտարկմամբ՝ միակ նոր այլընտրանքը, որը կարող է լինել՝ դա է և տեսականորեն նաև աբխազական երկաթուղին է, սակայն այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան, այն մարդատար է, քանի որ նաև քաղաքական հարցերն են բավականին մեծ, այս պարագայում՝ ինչքանո՞վ է հնարավոր դա անել, ամեն դեպքում՝ ես դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում:

Նշենք, որ այժմ ընթացքի մեջ է Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցումը, որը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։ Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։ Այսպիսով` Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։

«Դա բավականին լուրջ ենթակառուցվածքային նախագիծ է: Աշխատանքներն անցյալ տարի են մեկնարկել, ուստի այդքան կիլոմետրանոց հատվածը կառուցելը բավականին դժվար գործընթաց է: Թունելում կա հսկայական սարքավորում, որը տարբեր գործողություններ է կատարում, երբ այդ սարքավորումը  թունելից դուրս գա, թունելն արդեն պատրաստ կլինի հանձնման: Հաջորդ տարում նոր այստեղ առաջընթաց տեղի կունենա»:

Վրացագետը նշեց, որ սա, իհարկե կկրճատի ճանապարհը, սակայն խնդրի լուծում հանդիսանալ չի կարող. «Վրացական կողմն իր աշխատանքներն է կատարում, որ առնվազն մինչև Լարս դուրս եկող հատվածը թունելներով ապահովի, որ ձյան ժամանակ կամ այլ եղանակային պայմաններում ավելի ապահով լինի այդ հատվածը, մյուս կողմից ռուսական կողմը մոդերիզացնում է անցակետի իր մասը, այնտեղ պետք է նաև ասֆալտապատման գործընթացներ տեղի ունենային, այն, ինչով իրենք կարող էին ավելացնել անցողականությունը, որն էլ որոշ հարցեր կլուծեր, բայց քանի որ այսօր շատ դեպքերում, թե՛ մեր տարածաշրջանից բեռնափոխադրումները Ռուսաստան աճել են, թե՛ Թուրքիայից Վրաստանով են ապրանքները գալիս, այս ամենը ցույց է տալիս, որ կոնկրետ այդ մի անցակետը շատ դժվարությամբ կարող է այդ ամենը մարսել և սպասարկել, ուստի նաև այլ ուղղություններով պետք է մտածել: Այս ամենը մեր տիրույթի հարց չէ, հայկական կողմը կարող է այս հարցերը բարձրացնել, բայց, ի վերջո խնդիրը ռուս-վրացական հարաբերությունների տիրույթում է գտնվում և շատ քիչ բան է մեզնից կախված»:

Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ հարցի լուծումն անցակետերի ավելացումն է. «Այսպիսի իրավիճակ միշտ էլ լինելու է, հարցը նրանում է, թե ինչքանով կկրճատվի ճանապարհը դեպի Լարս, մինչև այդ հատված խցանումներ կլինեն, թե՝ ոչ, մի բան է ճանապարհով հասնել այնտեղ, ուրիշ բան է, երբ անցակետում խնդիրներ ունենաս, մի անցակետը չի կարող երեք անցակետերի գործառույթ կատարել, ուստի դրա համար այլ լուծումներ են պետք, պետք է զուգահեռ ճանապարհ լինի, անցակետ լինի և այլն, բայց այդ ամենն այսօր շատ դժվար է պատկերացնել և միգուցե արժե կապել ապաշրջափակման արդյունքի հետ»,- ասաց Մելիքյանը և շարունակելով՝ նշեց. «Եթե մի անցակետ է, հինգ ճանապարհ էլ կառուցես, մեկ է՝ հերթեր են լինելու»:

Մեր զրուցակիցը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկեց նաև ավիափոխադրումների տարբերակը. «Ավիափոխադրումների տարբերակն ամենառեալն է, բայց թանկ է, լաստանավերի դեպքում ևս եղանակային սահմանափակումներ կան, դրա համար այստեղ ավելի կոմպլեքսային որոշում է պետք: Եղածներն այս լուծումներն են և այս ամենը պետք է լինի հայ-ռուսական օրակարգի շրջանակում, որ պայմաններն ավելի նպաստավոր լինեն, և նաև Վրաստանի հետ պետք է քննարկումներ լինեն, որ իրենք ևս այս ուղղությամբ մաքսիմալ ռեսուրսներ կիրառեն»:

Անդրադառնալով նաև օրեր շարունակ Վերին Լարսում գյուղմթերքով և այլ ապրանքներով բարձված հայկական բեռնատարների հերթերին և ռուսական կողմից դրանց ստուգումներին՝ Մելիքյանն ասաց. «Անցակետերում հոսքն ավելի էֆեկտիվ կառավարելի պետք է լինի, կամ այնպես արվի, որ այդ ստուգումները հայկական կողմում արվեն և ռուսական կողմը դրանց վստահի, որ այնտեղ հավելյալ ստուգումներ չլինեն և ամեն մի բեռնատարը 5 րոպեից ավել ստուգում չանցնի, երբ այդ գործընթացը երկարում է, արդեն կուտակումներ են սկսվում, նմանատիպ հարցերն էլ պետք է ի սկզբանե լուծվեն: Պետք է ակտիվ աշխատել գործընկերների հետ, պարզեցնել ստուգման գործընթացը և փոխվստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի սահմանում որևէ խնդիր տեղի չի ունենա, կարևոր է համապատասխան աշխատանքը»:

Ջոնի Մելիքյանը նշեց, որ պետք է վրացական և ռուսական կողմերի հետ լինի համագործակցություն՝ թե՛ այլընտրանքային ուղիներ գտնելու և թե՛ Լարսում եղած խնդիրները պակասեցնելու տեսանկյունից:

 

Աննա Բզնունի

06 Դեկտեմբեր, 2023 13:33
Վեր