Ավետ՝ ականջդ ո՞ւր է, բեր․․․ Zarkerak - Ավետ՝ ականջդ ո՞ւր է, բեր․․․
Zarkerak Zarkerak - Ավետ՝ ականջդ ո՞ւր է, բեր․․․
Ավետ՝ ականջդ ո՞ւր է, բեր․․․

Ավետ՝ ականջդ ո՞ւր է, բեր․․․

Հայաստանում վերջին տարիներին այնքան խնդիրներ, մարտահրավերներ են առաջացել, այնքան ողբերգություններ են պատահել, որ հանրության մոտ հաճախ օբյեկտիվորեն կորում է լիաթոք ծիծաղելու ցանկությունը։ Սակայն կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենց արտահայտած բառակույտերն այնքան լուրջ են, որ ամբողջ հանրությունը պետք է ծափահարի, խոնհարվի իրենց առաջ, բայց իրականում այդ մարդկանց մտքի գոհարները միայն լիաթոք ծիծաղելու առիթ են տալիս։

Համացանցում տարածվել է Ավետ Բարսեղյանի հեռուստատեսային խոսքից մի հատված, որտեղ նա իրեն և իր մյուս գործընկերներին համարում է հանրային մեծություն և յուրաքանչյուր ծնող իր երեխային պետք է ստիպի, որպեսզի նա նկարվի Ավետ Բասեղյան «մեծության» հետ։

Մի կողմ թողնենք այն, թե ինչ չափանիշներով է Բարսեղյան Ավետն իրեն դասել մեծությունների շարքը, և այն, որ շատ վիճելի է Ավետ Բարսեղյանները մեծություն են, թե փոքրություն, որոնք տարիներ շարունակ հեռուստատեսությամբ բացառապես անճաշակություն են մատուցել հանրությանը։ Բայց, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Գուցե կան մարդիկ, որոնց համար Կասկադում մեծություն է Ավետ Բարսեղյանը և ոչ թե Ալեքսանդր Թամանյանը, իսկ ոմանց համար էլ գուցե՝ իրականում Ալեքսանդր Թամանյանի միայն արձանն ավելի մեծություն է, քան Ավետ Բարսեղյանն իր ամբողջ էությամբ։

Ընդհանրապես, մեր հանրության շրջանում տարիներ շարունակ խեղաթյուրվել է մեծություն հասկացությունը։ Մեծությունը չափվել է փողով, քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ մտերմության աստիճանով։ Իսկ իրական մեծությունները լուռ անտեսվել են։

Իրականում, շատ սուբյեկտիվ է մեծության մասին պատկերացումները։ Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը և մեր մյուս Մեծերը, եթե այսօր ողջ լինին և լսեին Ավետ Բարսեղյանի մտքի գոհարները, Կասկադում նրան տեսնելիս հաստատ կդիմեին մեր ժամանակների մյուս «մեծության» խոսքերով․  «ականջդ ո՞ւր է, բե՛ր․ չի եղել որևէ դեպք, որ մեզանից որևէ մեկը հայտարարի, որ մենք մեծություն ենք, էլ ուր մնաց, որ դու քեզ մեծություն համարես, լավ հասկացի․․․»

Մկրտիչ Իսրայելյան 

07 Դեկտեմբեր, 2023 12:37
Վեր