Արցախի նախագահն Էջմիածնում ներկա է գտնվել հերոս եղբայրների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել Արցախյան 44֊օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ղազարյան եղբայրների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը։

Այդ առթիվ  Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկ Էջմիածին քաղաքում ներկա եմ գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված, «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանը արժանացած Սամվել Ղազարյանի և նրա հարազատ եղբոր՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ի ասպետ Նարեկի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացմանը:

May be an image of 8 մարդ, people standing և դրսումը

 

Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր շարունակականության, մեր հավատքի ու հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, և այս պատերազմը դրա շարունակությունն էր:

Բազմիցս նշել եմ, որ այն մեր հերթական Ավարայրն էր. կորցրեցինք մեր մարտական հաջողությունը, պատերազմը մեզ համար ոչ ընդունելի ավարտ ունեցավ, բայց գոյատևելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, քրիստոնյա հայ մնալու իրավունքն էլ ավելի ամուր բռնեցինք՝ Սամվելի, Նարեկի, մեր հազարավոր տղաների շնորհիվ:

 

Փա՛ռք Հերոսներին...»։

May be an image of 6 մարդ, people standing, հուշարձան և դրսումը

13 Հոկտեմբեր, 2021 11:18
Վեր