Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում Zarkerak - Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում
Zarkerak Zarkerak - Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում
Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավարների շարքում:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ սերոբյանը նշանակվել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մրցավար:

Սրանք 4-րդ Օլիմպիական խաղերն են, որտեղ Սերոբյանը հանդես կգա որպես մրցավար։ Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների Օլիմպիական խաղերում:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 

07 Դեկտեմբեր, 2023 14:33
Վեր