Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Zarkerak - Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Zarkerak Zarkerak - Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում էջմիածին բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշաապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

07 Դեկտեմբեր, 2023 14:34
Վեր