Այսօր միանում եմ ձեզ՝ հարգելու 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին ուղերձ է հղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Եվրոպական տարբեր երկրներ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին։ Եվրոպայի թիմային ոգին գոյություն ուներ նույնիսկ անցյալի այդ դժվարին ժամանակներում՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Միասին մենք ավելի ուժեղ ենք»,-ասված է ուղերձում։