«Ամենամեծ կոռուպցիան ընտրությունների կեղծման միջոցով ժողովրդից զավթված իշխանությունն է»,- ԱԺ-ի իր ելույթում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Դիմելով ընդդիմադիրներին՝ Արշակյանն ասաց. «Սա խաբեբայություն է, սա քստմնելի արարք է, սա գողություն է ժողովրդից, սա անբարոյականություն է և սա, իհարկե ադրբեջանա-թուրքական շահերի կիզակետն է: Կասկածելի հանգամանքներում ի հայտ եկած, ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության եկած մարդիկ, ժողովրդից զավթված կասկածելի կարողությունների միջոցով այստեղ հայտնված մարդիկ խոսում են նրա մասին, թե ով է ծառայում ադրբեջանա-թուրքական շահերին: Ադրբեջանա-թուրքական շահերին են ծառայել բոլոր ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրակեղծիքների միջոցով հայտնվել են ՀՀ իշխանության գագաթնակետին, բոլոր այն նախագահները, ովքեր, կեղծելով ընտրությունները, հայտնվել են նախագահի աթոռին, բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում.