Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը Zarkerak - Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը
Zarkerak Zarkerak - Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը
Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

Կբարելավվի ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը ինքնաշխատ եղանակով ստանում է նաև՝ շահառուների հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օրենքի համապատասխան կետերի կիրարկումն ապահովող` տեղեկատվությանը: Բացի դրանից՝ նախատեսվում է սահմանել, որ ստանում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու նպատակով:

Սահմանվում է, որ հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կենսաթոշակ նշանակելու և ընտանիքների կարիքները գնահատելու համար: Այն ուժի մեջ է մտնում 2024 թ. մարտի 1-ից՝ հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ՝ ծրագրային ապահովում մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Արդյունքում՝ կընդլայնվի ինքնաշխատ եղանակով ստացվող տվյալների շրջանակը, կբարելավվի հիմնադրամի կողմից հատուցման գումարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանիքների կարիքները գնահատելու գործընթացների արդյունավետությունը՝ նվազագույնի հասցվելով պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը:

07 Դեկտեմբեր, 2023 15:52
Վեր