ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Zarkerak - ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Zarkerak Zarkerak - ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։

ՍԴ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և ԵԽ երևանյան գրասենյակի համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին՝ Բարձր դատարանի բաց և պատրաստակամ համագործակցության համար, ինչ էլ ավելի է ամրապնդել երկկողմ համագործակցությունն ու նպաստել բարեփոխումների իրականացմանը։ Մարտինա Շմիտդը ԵԽ կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ։

07 Դեկտեմբեր, 2023 16:30
Վեր