Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը Zarkerak - Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը
Zarkerak Zarkerak - Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը
Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը

Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Հաղորդվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները և նրանց գործընկերները Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա և Ուկրաինա: Հանդիպումը կանցկացվի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի նախագահությամբ։ Միջոցառմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիին։

«Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության վերաբերյալ, կգնահատեն դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններով հանդես կգան ապագա քաղաքականության հետ կապված։ Հանդիպմանը նախարարները կանդրադառնան, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները»,- ասված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։


 

07 Դեկտեմբեր, 2023 16:33
Վեր