Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե Zarkerak - Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե
Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե

Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե

 

Բաքվի հետ բարեկամությունը Թբիլիսիի համար ռազմավարական նշանակություն ունի՝ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա ասել է, որ Վրաստանի ինտեգրումը Եվրոպային կարևոր է նաև Ադրբեջանի համար:

«Շատ լավ է, որ մեզ համար բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մեր ինտեգրումը Եվրոպային դիտարկում է հենց այդ տեսանկյունից։ Եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր առաջընթացը կարևոր է նաև մեր բարեկամ և հարևան Ադրբեջանի համար: Եվ Ալիևի արած հայտարարությունը շատ հետաքրքիր ու կարևոր է»,- ասել է Կոբախիձեն:

Ալիևը Բաքվում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանին հաջողություն է մաղթում ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Նրա խոսքով՝ երբ Վրաստանը դառնա ԵՄ անդամ, երկու երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Ալիևը նաև նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը թույլ է տվել այդ երկրները Եվրոպային ներկայացնել որպես միասնական, ռազմավարական կարևոր թիմ:

07 Դեկտեմբեր, 2023 17:29
Վեր