Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ Zarkerak - Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ
Zarkerak Zarkerak - Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ
Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ

Կկանոնակարգվի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնց արտանետումները քայքայում են օզոնային շերտը. նախագիծ

 

Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: Նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

Նախագծով առաջարկվում են օզոնային շերտը քայքայող նյութերի օգտագործման բնագավառում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի և հաշվառման մատյանի ձևի հաստատման լիազորությունները:

«Տնտեսվարողների համար սահմանվում է պարտականություն էլեկտրոնային եղանակով լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հոսակորուստների հայտնաբերումից հետո դրանց վերացման պարտականությունները»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ փաթեթի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցումը, որը Հայաստանը ստանձնել է ՀՀ և ԵՄ ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի, դրանց անդամ պետությունների միջև 2017-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Հիմնական զեկուցող Արեն Մկրտչյանը հավելեց, որ օզոնային շերտի քայքայումը գլոբալ տաքացման հիմնախնդրի առանցքային գործոններից մեկն է, իսկ գլոբալ տաքացումը բերում է գյուղատնտեսական հողերի անապատացման, աղակալման, ֆիզիկամեխանիկական կազմի փոփոխությունների, ինչը գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխությունների տեմպերի պարագայում կարող է ազգային անվտանգության խնդիր ստեղծել:

«Այս կարգավորմամբ փորձում ենք կանոնակարգել գործունեությունն այն ձեռնարկությունների, որոնց գործունեության արդյունքում առաջացած արտանետումները բերում են օզոնային շերտի քայքայումների»,- ասաց պատգամավորը:

07 Դեկտեմբեր, 2023 17:52
Վեր