Այս պահին որևէ խնդիր չկա որևէ դասագրքի QR  կոդի հետ․ ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ դրանցով տեղեկատվություն ստանալն առավելագույն պաշտպանված դարձնել․ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ ԿԳՄՍՆ պարզաբանումը Zarkerak - Այս պահին որևէ խնդիր չկա որևէ դասագրքի QR  կոդի հետ․ ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ դրանցով տեղեկատվություն ստանալն առավելագույն պաշտպանված դարձնել․ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ ԿԳՄՍՆ պարզաբանումը
Zarkerak Zarkerak - Այս պահին որևէ խնդիր չկա որևէ դասագրքի QR  կոդի հետ․ ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ դրանցով տեղեկատվություն ստանալն առավելագույն պաշտպանված դարձնել․ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ ԿԳՄՍՆ պարզաբանումը
Այս պահին որևէ խնդիր չկա որևէ դասագրքի QR  կոդի հետ․ ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ դրանցով տեղեկատվություն ստանալն առավելագույն պաշտպանված դարձնել․ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Այս պահին որևէ խնդիր չկա որևէ դասագրքի QR  կոդի հետ․ ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ դրանցով տեղեկատվություն ստանալն առավելագույն պաշտպանված դարձնել․ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Վերջերս տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգել էր, որ հանրակրթական դպրոցի «Մայրենի լեզու» 7-րդ դասարանի դասագրքում QR կոդերը, որոնք տանում են krtadarak.am և krtaditak.am կայքեր, հաքերային հաձակման են ենթարկվել, կայքերը կոտրված են և դասերին առնչվող տեղեկատվության փոխարեն թուրքական քարոզչական նյութեր են։ 

Համացանցում լայն քննարկումներ տարածվեցին թեմայի շրջանակում, մտավախություններ կային՝ հնարավո՞ր է, որ նոր դասագրքերում ներկայացված QR կոդերը պարբերաբար կոտրելով՝ հաքերները տարածեն վնասակար տեղեկատվություն՝ ֆիշինգից մինչև պոռնոգրաֆիա։

«Այս պահին որևէ խնդիր չկա, որևէ  QR  կոդի հետ։ Կիբերհարձակման մեկ դեպք է եղել, այլևս ահազանգեր չեն եղել։ 1-2 օրվա ընթացքում այդ խնդիրն արագ կարգավորվել է  և հիմա կայքերը, որոնք հասանելի են դառնում QR կոդեր օգտագործելիս՝ անխափան աշխատում են»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

Ստալ Սարդարյան

Ինչի՞ հետևանք էին այս կիբերհարձակումները՝ ոչ բավարար տեղեկատվական անվտանգությա՞ն, թե հաքերային հզոր գործիքներով զինված ցանցահենների աշխատանքի, Սարդարյանը նշում է՝ խիստ մասնագիտական հարց է, որը դեռ պատասխան չունի։

Սարդարյանի խոսքով՝ կայքերը վերականգնելուց հետո խնդիր է դրված ՝ առավել զգոն լինել տեղեկատվական անվտանգության ապահովման հարցում․ «Հիմա ամեն ինչն արվում է, որ ամենայն խստությամբ պահպանվի  այդ կայքերի ապահովվածությունը և համապատասխան մարմիները նույնպես այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկում»։

Գերատեսչության ներկայացուցիչը նշում է, որ որքան էլ  տեղեկատվական պաշտպանությունը բարձր լինի, նման հարձակումները երբեմն անկանխատեսելի են․ «Գիտակցում ենք, որ հնարավոր չէ ամբողջությամբ բացառել  նման կիբերհարձակումները, դա ամբողջ աշխարհում կա, սակայն  ամեն կերպ փորձում ենք անվտանգության ապահովում իրականացնել, որպեսզի մեր երեխաները կարողանան անվտանգ օգտվել QR կոդերում առկա լրացուցիչ ուսումնական նյութերից»։

Ոչ թե հրաժարվել QR կոդերից, այլ գնալ դրանցով տեղեկատվություն ստանալու առավելագույն պաշտպանության։ Սարդարյանի խոսքով՝ հիմա նախարարությունն այս ուղղությամբ է աշխատում․ «Նման QR կոդերի, նաև էլեկտրոնային դասագրքերի օգտագործումն աշխարհում ընդունված մոդել է։ Երեկ նախարարությունում քննարկում ենք ունեցել այդ թեմայով, ներկա էին դասագրքերի հեղինակները, հրատարակիչներ, ՏՏ ոլորտի մասնագետներ։ QR  կոդերին առնչվող հարցերը քննարկման ընթացքում բարձրաձայնվել են»։   

Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս կոդերի անվտանգության առնչությամբ հարցեր կան, որոնք առանձին աշխատանք են պահանջում՝ երկարատև բնույթի և խորը քննարկումներով։  Ռիսկերի կառավարելիության տեսանկյունից ԿԳՄՍՆ-ն կարևոր է համարում, որ այս կոդերի համար անվտանգության համար պատասխանատու լինեն ոչ միայն դասագրքերի հեղինակները, այլ նաև նախարարությունը․ «Հիմա մշակում ենք մի մեթոդաբանություն, որ այս կոդերի տեղեկատվական անվտանգության համար որոշակի հարթակ ստեղծվի։ Հիմա այս տարբերակը քննարկման փուլում է, քննարկումներում ներառում ենք նաև դասագրքերի հեղինակներին, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին»։

Ստալ Սարդարյանը նաև ընդգծեց, որ, այս ռիսկերը հաշվի առնելով՝ դասագրքերի հրատարակման հետագա մրցույթներում  հատուկ ուշադրություն են հրավիրելու տեղեկատվական անվտանգության ապահովման բաղադրիչին․ «Դասագրքերի հրատարակման մրցութային փաթեթներում այս մասով ևս որոշակի պահանջներ կներկայացվեն, որոնց մի մասը պարտավոր կլինի ապահովել գիրք ստեղծողը»։ 

Ստալ Սարդարյանը նաև տեղեկացրոց, որ այժմ շրջանառավում է դասագրքերի փորձաքննության նոր կարգի վերաբերյալ նախագիծ, որն առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում վերջնական տեսքի կբերվի․«Մինչև այս պահը գործում էր դասագրքերի փորձաքննության որոշակի կարգ և նախորդ տարվա մրցութային գործընթացը կազմակերպվել է  այդ կարգի պահանջներին համապատասխան։ Բայց, երբ անցանք մրցութային պրոցեսը, հասկացանք, որ դասագրքերի ստեղծման մրցութային կարգում որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա՝ մասնավորապես դասագրքերի փորձաքննության  գործընթացը կազմակերպելու մեջ»։

Նոր փորձաքննության կարգում առանցքային կլինի այն, որ մասնագիտական կառույցների, ակադեմիական հանրության ներգրավվածությունն առավել մեծ կլինի․ «Չնայած նախորդ իրավակարգավորմամբ էլ մրցութային պրոցեսը բաց էր և նրանք նույնպես կարող էին մասնակցել դասագրքերի փորձաքննությանը, բայց այս իրավակարգավորմամբ մասնակցությունը որոշակի իմպերատիվ բնույթ կկրի և բուհերը կկարողանան արդեն առանձին հանձնաժողովներ ձևավորել և իրականացնել դասագրքերի փորձաքննություն»։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

15 Դեկտեմբեր, 2023 17:05
Վեր