Ադրբեջանի ղեկավարությունը հրամայել է հոգեբանական պատերազմ սկսել արցախահայության դեմ. Վահան Բադասյան

Նախօրին մի հարված է եղել ԱԹՍ-ից ու վերջ, դրանից հետ որևէ կրակոց, որ փոխհրաձգություն չի եղել, այս պահին էլ սահմանին իրավիճակը հանգիստ է: Բոլոր 6 վիրավորների վիճակը այս պահին նորմալ է, թեև երեկ 2-ի վիճակը բավական ծանր էր:

Այս մասին  Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդական Վահան Բադասյանը:

Նա նաև հայտնեց, որ հարվածից հետո ռուս խաղաղապահները դեպքի վայր են եկել պարզաբանել են ու գնացել : «Այս պահին, իհարկե,  վիճակը լավ է, բայց հոգեբանորեն մարդկանց համար ծանր է: Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է վարում: Ադրբեջանական ղեկավարությունը հստակ հրամայել է, որպեսզի հոգեբանական պատերազմ սկսեն արցախահայության դեմ: Իրենք տեսնում են, որ արցախահայությունը չի հեռանում և ապրում է այնտեղ, հիմա այս գործողություններով փորձում են այնպես անել, որ Արցախը դատարկվի: Հենց այդ նպատակով  օրեր առաջ դիպուկահարի կրակոցից մարդ զոհվեց, տեսան խուճապ չկա՝ երեկ էլ ԱԹՍ-ով հարվածեցին»:

Նա ընդգծեց, որ չնայած սադրանքներին՝ այս պահի Արցախում միևնույն է խուճապ չկա:

«Եթե այսպես շարունակվի՝ արդեն պետք է միջոցներ ձեռնարկվեն և այնպիսի գործողություններ արվեն, որ իրենք մտահոգվելու բան ունենան»:

 

15 Հոկտեմբեր, 2021 10:47
Վեր