Նոր մանրամասներ վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակի մասին

Երեկ վիրավորում ստացած 6 զինծառայողներից մեկը տեղափոխվել է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն՝ գլխի բեկորային վիրավորումով։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեց Արցախի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելիա Իսախանյանը։

«Գիշերը նա վիրահատվել է։ Այժմ բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության»,-ասաց նա։

Նա նաև հավելեց, որ այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է նրան։

 

15 Հոկտեմբեր, 2021 10:51
Վեր