Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից պնդել է, որ պաշտոնական Բաքուն 2020 թվականի դեկտեմբերին ձերբակալված հայ զինծառայողներին համարում է դիվերսանտներ, այլ ոչ թե ռազմագերիներ:
«Ես կցանկանայի անդրադառնալ այսպես կոչված հայ ռազմագերիների խնդրին: Ադրբեջանը Հայաստանին հանձնեց պատերազմի ընթացքում ձերբակալված բոլոր ռազմագերիներին: Եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան մեկ շաբաթ անց՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին, 62 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբը Շիրակի մարզից նետվեց Ադրբեջանի ԶՈւ թիկունք՝ այն տարածք, որը մենք արդեն ազատագրել էինք, որպեսզի դիվերսիաներ իրականացնեն», - ասաց է Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:
Նրա խոսքով, այս խումբը զինաթափվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից:
«Միջազգային կոնվենցիաներին համապատասխան, այդ դիվերսանտները չեն կարող համարվել ռազմագերիներ», - հավելել է Ալիևը: