Միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Դավթյանի հիշատակին

Հոկտեմբերի 15-ին լրանում է 44-օրյա պատերազմի նահատակներից Գրիգոր Դավթյանի մահվան տարելիցը։

Գրիգոր Դավթյանը ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ համայքում։ 2019 թվականի հունվարին նա  համալրել է հայոց բանակի շարքերը։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից համառ մարտեր է մղել թշնամու դեմ՝ գործելով բազմաթիվ սխրանքներ։ Գրիգորը զոհվել է Վարանդայի շրջանում մղված մարտերում։

Արարատի  մարզի Նոր Խարբերդ համայքի մշակույթի տանն այսօր տեղի ունեցավ միջոցառում նվիրված  Գրիգոր Դավթյանի մահվան տարելիցին։ Ներկա էին ազատամարտիկներ, հերոսածին ծնողներ, հերոսի ծառայակից ընկերները,հարազատները,համայնքապետը  և այլք։

Մշակույթի տան բակում բացվեց հերոսի հիշատակը հավերժացնող խաչքար և տեղադրվեցին ցուցանակներ Արցախյան պատերազմներում զոհվածների անուններով։

Նոր Խարբերդի մշակույթի տունն այսուհետ կկրի Գրիգոր Դավթյանի անունը։

15 Հոկտեմբեր, 2021 17:33
Վեր