Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել Zarkerak - Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել
Zarkerak Zarkerak - Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել
Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել

Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել

Օդերևութաբանները ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում օդի վիճակի վատթարացում են կանխատեսում՝ կապված հանդարտ (առանց քամի) եղանակային պայմանների հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման վարչությանը, մինչև երկուշաբթի երեկո անբարենպաստ եղանակային պայմանների ռեժիմ է հայտարարվել:

Խոսքը «սև երկինք» կոչվող ռեժիմի մասին է, որը սահմանվում է այնպիսի եղանակային պայմանանների դեպքում, երբ դժվարանում է մթնոլորտում կուտակված վտանգավոր մասնիկների տարրարլուծումը:

Նախորդ անգամ «սև երկնքի» ռեժիմ Կրասնոյարսկում սահմանվել է օգոստոսի վերջին:

15 Հոկտեմբեր, 2021 18:43
Վեր