Աշխատանքի եկած օտարերկրացիներին ավելի հեշտ ընթացակարգով  աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ կտրվի Zarkerak - Աշխատանքի եկած օտարերկրացիներին ավելի հեշտ ընթացակարգով աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ կտրվի
Zarkerak Zarkerak - Աշխատանքի եկած օտարերկրացիներին ավելի հեշտ ընթացակարգով աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ կտրվի
Աշխատանքի եկած օտարերկրացիներին ավելի հեշտ ընթացակարգով  աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ կտրվի

Աշխատանքի եկած օտարերկրացիներին ավելի հեշտ ընթացակարգով աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ կտրվի

Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համակարգը բարեփոխվում է և փոփոխությունները 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու։

Նոր նախագիծը ենթադրում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգի պարզեցում:

Փոփոխություններին ավելի հստակ ծանոթանալու համար Zarkerak.am-ը կապ հաստատեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ ։

Արդյունքում, պարզ է դառնում, որ երկու կարևոր բան է փոխվելու, առաջինը՝ կրճատվում է ժամանակը և երկրորդը՝  անցում է կատարվում էլեկտրոնային տարբերակին, որի շնորհիվ հնարավոր կլինի ազատվել ավելորդ քաշքշուքից։

«Ներկայիս գործող ընթացակարգով, եթե գործատուն ցանկանա օտարերկարացի աշխատողի ընդունել, ապա պետք է, առաջին հերթին, դիմում ներկայացնի  սոցապ նախարարություն։ Հայկական ռեգիստրում, որտեղ գրանցված են ՀՀ քաղաքացի հանդիսացող գործազուրկ անձինք, իրենց շրջանում մրցույթ է հայտարարվում և եթե համապատասխան թեկնածուներ չեն լինում, նոր գործատուն իրավունք է ստանում աշխատանքի ընդունելու օտարերկրացուն։ Այն բանից հետո, երբ օտարերկրացին ստանում է աշխատանքի թույլտվություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից,  ստացված թույլտվությունով մոտենում է ոստիկանության ենթակայությամբ գործող անձնագրային ու վիզաների վարչություն   ու ստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ՀՀ-ում՝ աշխատանքի հիմքով»- հայտնում է Նելլի Դավթյանը ավելացնելով, որ ընթացակարգը 2 ամիս է տևում։

Ըստ սպասվող փոփոխությունների, ամբողջ գործընթացը թվայնացվում է և հնարավորություն է ընձեռնվում ամեն ինչը էլեկտրոնային տարբերակով կատարել։

Վարչարարությունը ևս կրճատվում է և տևելու է 1 ամիս։

«Ըստ փոփոխության հունվարի 1-ից գործատուն պարզապես գրանցվելու է համապատասխան կայքում, այնուհետև լրացնելու է թափուր հաստիքի մասին հայտարարության դաշտերը՝ ընտրելով միայն ներկայացված տարբերակներից մեկը։ Այնուհետև էլեկտրոնային տարբերակով ստուգվում է հայկական շուկայի համապատասխանությունը ՝  առկա թեկնածուներն առաջարկվում են գործատուին և չհամապատասխանության դեպքում  գործատուն իրավունք է ստանում օտարերկրացուն աշխատանքի ընդունելու»- տեղեկացնում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն։

Ստացվում է, միակ պատճառը, որի համար պետք է օտարերկրացին մոտենա պետական գերատեսչություն, դա այն է, երբ  պետք է ստանա աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի մասին միասնական քարտը։     

 

Արաքսյա Փաշոյան

18 Հոկտեմբեր, 2021 17:14
Վեր