1,8 մլրդ դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման համար Zarkerak - 1,8 մլրդ դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման համար
Zarkerak Zarkerak - 1,8 մլրդ դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման համար
1,8 մլրդ դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման համար

1,8 մլրդ դրամ՝ Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծման համար

Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

«Ըստ մրցույթի պայմանների, կայարանի նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն պայմանագիրը կնքելուց հետո՝ շուրջ 1,6 տարվա ընթացքում:  Գործընթացը բավական ձգձգվել է, բայց ամեն դեպքում այն ընթացքի մեջ է»:

Նա նաև տեղեկացրեց, որ նախագծման պատվերի արժեքը՝ մոտ  1.8 մլրդ դրամ է:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը նաև հայտնել էր, որ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել Երևանի մետրոպոլիտենի  ընդհանուր զարգացման մեջ:

Աջափնյակի մետրոյի կայարանը պետք է տվյալ վարչական շրջանը կապի «Բարեկամություն» կայարանի հետ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։

 

 

19 Հոկտեմբեր, 2021 15:29
Վեր