Արցախում ընտրության անցակցումն Ալիևի քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր. անկասկած է նրա ընտրվելու հնարավորությունը. Արմեն Պետրոսյանը՝ Ադրբեջանում ընթացող ընտրությունների մասին Zarkerak - Արցախում ընտրության անցակցումն Ալիևի քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր. անկասկած է նրա ընտրվելու հնարավորությունը. Արմեն Պետրոսյանը՝ Ադրբեջանում ընթացող ընտրությունների մասին
Zarkerak Zarkerak - Արցախում ընտրության անցակցումն Ալիևի քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր. անկասկած է նրա ընտրվելու հնարավորությունը. Արմեն Պետրոսյանը՝ Ադրբեջանում ընթացող ընտրությունների մասին
Արցախում ընտրության անցակցումն Ալիևի քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր. անկասկած է նրա ընտրվելու հնարավորությունը. Արմեն Պետրոսյանը՝ Ադրբեջանում ընթացող ընտրությունների մասին

Արցախում ընտրության անցակցումն Ալիևի քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր. անկասկած է նրա ընտրվելու հնարավորությունը. Արմեն Պետրոսյանը՝ Ադրբեջանում ընթացող ընտրությունների մասին

Ադրբեջանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում է ևս 6 թեկնածու: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։ Բացի այդ՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ո՛չ էլ ԵԽԽՎ-ին:

Նշենք, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններն անցկացվում են նաև Լեռնային Ղարաբաղում, որտեղ 26 ընտրատեղամաս է բացվել: Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը վերածել են ընտրատեղամասի, քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ այնտեղ են քվեարկել Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։

Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է դարձել 2003 թվականին, վերընտրվել է 2008 թվականին, 2013 թվականին երրորդ անգամ է ընտրվել նույն պաշտոնում: Ադրբեջանում նախագահական վերջին ընտրությունները կայացել են 2018 թվականի ապրիլին, այդ ժամանակ կրկին հաղթել է Ալիևը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 86,22 %-ը։

Ադրբեջանում անցկացվող արտահերթ ընտրությունների պատճառների, Ալիևի վերընտրվելու հավանականության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման վրա ընտրության արդյունքների ազդեցության մասին Zarkerak.am-ը զրուցեց արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ:

«Անկասկած է Ալիևի ընտրվելու հնարավորությունը, բնականաբար, մեծ այլընտրանք էլ չկա Ադրբեջանի նախագահին: Պարզ է, որ Ադրբեջանի նախագահի կողմից այս ընտրական գործընթացներն էլ հիմնականում արհեստական էին, այսինքն՝ նա օգտագործեց իր համար  և՛ պատմական, և՛ քաղաքական հարմար իրավիճակը՝ ընտրություններ անցկացնելու համար, և նաև շատ ավելի նվազ կենսունակ ընդդիմության պայմաններում, այնպես որ միանշանակ է Ալիևի հաղթանակը, այստեղ՝ թերևս միակ հարցը, թե ինչ տոկոսային արդյունքներ կարձանագրվեն, քանի որ գրեթե միշտ Ալիևը 90 տոկոսից ավել ձայներ է հավաքել, այս պահին, իհարկե, ակնկալում է, որ մինչև այժմ ունեցած ամենաբարձր արդյունքները կարձանագրվեն, այսինքն՝ ինքն իր համար ևս նոր ռեկորդ կսահմանի:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, բնականաբար՝ հիմնականում ֆիկտիվ է մասնակցությունը, կան և՛ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, և՛ գործող պատգամավոր, բայց պարզ է, որ հիմնական ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժերն իրենք, ըստ էության, հրաժարվել են մասնակցել ընտրապայքարին՝ հասկանալով դրա բնույթը և ավելի մեծացնելով Ալիևի վերընտրվելու հնարավորությունը: Ալիևն այստեղ մրցակիցներ չունի, եղած թեկնածուներն էլ հիմնականում արձանագրել են այն հաջողությունները, որոնց Ադրբեջանը հասել է Ալիևի կառավարման ժամանակ»:

Պետրոսյանի խոսքով՝ Ալիևն արտահերթ նախագահական ընտրությունների գնալու մի քանի պատճառ ուներ. «Առանցքային պատճառը՝ աշխարհաքաղաքական առումով կարևոր տարվա մեկնարկին ավելի ինքնավստահ դիրքեր ունենալն է՝ և՛ երկրի ներսում, և՛ նաև տարածաշրջանի առումով: Մենք գիտենք, որ անակնկալ ընտրություն անցկացնելով՝ բնականաբար Ադրբեջանի նախագահը նաև որոշակի անհարմարություններ է ստեղծել իր հակառակորդների համար, ընդ որում սա արդեն փորձարկված և հաջողված գործելաոճ է Ալիևի համար, որովհետև նախորդ ընտրությունները ևս արտահերթ են եղել և էլի հիմնական նպատակը եղել է ընդդիմությանը, միջազգային տարբեր դերակատարներին անակնկալի բերելը՝ թույլ չտալու համար, որպեսզի կարողանան դիրքավորվել և օգտագործել ընտրություններն Ադրբեջանի դեմ և իհարկե՝ Հայաստանի դեմ տարվող գործընթացը, ներկայում էլ նույնն է:

Մենք գիտենք, որ աշխարհում շատ կարևոր տարի է սպասվում, մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում ընտրություններ են լինելու, և բնականաբար՝ Ադրբեջանն էլ իր ընտրություններն առաջ բերելով՝ փաստացի ստեղծում է շատ ավելի բարենպաստ իրավիճակ, որպեսզի նախ այս պասիվ քաղաքական ժամանակահատվածում արագ վերահաստատի իր իշխանությունը և թույլ չտա, որպեսզի երկրից դուրս տարբեր դերակատարներ ընտրությունների գործոնն օգտագործելով՝ Ադրբեջանի նախագահի վարքագծի կամ իշխանությունների վրա ազդեն: Մենք տեսանք, որ անգամ Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն չուղարկեցին, սա միանշանակ է, որովհետև գալու էին, դիտարկելու էին ամբողջ գործընթացը, վեր էին հանելու բազմաթիվ խախտումներ, հերթական անգամ արձանագրելու էին, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը շատ ցածր մակարդակի վրա է, հերթական անգամ ընդգծելու էին, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը սահմանափակ է, իսկ այդ ամենի հիման վրա ստեղծված զեկույցներն էլ օգտագործվելու էին Ալիևի վրա միջազգային ճնշում գործադրելու համար»:

Անդրադառնալով այն փաստին, որ Արցախում ևս ընտրատեղամասեր են բացվել և Ալիևն իր ընտանիքի հետ Ստեփանակերտում է քվեարկել՝ մեր զրուցակիցն ասաց. «Ալիևի կողմից՝ բնականաբար արտահերթ ընտրությունների անցակցումը հիմնավորվում էր նաև արցախյան հիմնախնդրի շրջանակում նոր իրողության արձանագրման շեշտադրմամբ: Իրենք արտահերթ ընտրությունների անցկացումը հիմնավորում են նրանով, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և առաջին անգամ իրենց անկախության վերականգնումից հետո ընտրություններն ամբողջ Ադրբեջանի տարածքում են անցկացվում:

Ալիևի ամբողջ նախընտրական խոսույթը՝ բնականաբար Արցախում արձանագրված հաղթանակն էր և իհարկե, պատահական չէ, որ այս ամենի համատեքստում էլ որպես այս գործընթացի վերջնական ամրագրում՝ ընտրություններին բռնապետական վարչակարգի  ներկայացուցիչները, երկրի ղեկավարները մասնակցել են Ստեփանակերտում: Ադրբեջանի նախագահի ամեն մի ելույթ, ամեն մի հայտարարություն, ամեն մի քայլ տարածաշրջանի մասով Հայաստանի դեմ հոգեբանական ազդեցության ուղերձներ է պարունակում: Արցախում ընտրության անցակցումը, ինչպես Ալիևն է բազմիցս նշել, իր քաղաքական կենսագրության հիմնական նպատակն էր»:

Խոսելով նաև Ալիևի վերնըտրվելու դեպքում ՀՀ-ի դեմ վարվող քաղաքականության հնարավոր փոփոխության մասին՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ կարող է ինչ-որ բան փոխվել, Ալիևը պարզապես դառնալու է ավելի ոչ կառուցողական, ավելի ագրեսիվ և շատ ավելի անհարգալից ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ: Իրավիճակը տարածաշրջանում, աշխարհում շարունակում է անկայուն մնալ, հիմա այս իրավիճակում Ալիևը տեսնում է ավելի մեծ հնարավորություններ՝ Հայաստանին նոր պահանջներ առաջադրելու, նոր զիջումներ կորզելու տեսանկյունից: Մենք առերեսվելու ենք շատ ավելի ինքնավստահ, անզիջում  հարևան երկրի առաջնորդի հետ, որը կրկին փորձելու է վերահաստատվել՝ օգտագործելով վերջին երեք տարիների ընթացքում ձեռք բերած հաղթանակները»:

 

Աննա Բզնունի

07 Փետրվար, 2024 15:38
Վեր