՛՛Կարին՛՛ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:
՛՛09.02.2024 վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00
Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ փետրվարի վեցին, կաթվածից մահացել է Գագիկ Գինոսյանը: