ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024 թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները:
Հիշեցնենք, որ նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.
Ըստ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի՝ յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում միայն մեկ անգամ է կարող հաղթող ճանաչվել նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Վերջինները պարգևատրվում և արժանանում են «Տարվա լավագույն» կոչմանը: