Մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, նախկին և ներկա քաղաքական գործիչներ և պարզապես հայ հասարակություն. Երևանի Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը հրաժեշտ են տալիս ազգագրական պարերի մեկնաբան, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանին:
Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին յարխուշտա պարով և երկար ծափերով... Հուզիչ ծեսի ընթացքում բոլորը` մեծ, թե փոքր, կին, թե տղամարդ լալիս էին։
Նրան հողին կհանձնեն Կարնո տարազով, «Չալմը դանգիի» դաշույնները ձեռքերին, եռագույնով պատված: Դուստրը՝ Ծովինարը, խնդրել էր ծաղկեպսակներ չբերել և փոխարենը հանգանակություն անել՝ հանուն հայրենիքի շենացման: