Այս պահին մենք աշխատում ենք ԼՂ-ում․ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանական իշխանության «խոսափողներից» մեկի հոդվածը՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու վերաբերյալ Zarkerak - Այս պահին մենք աշխատում ենք ԼՂ-ում․ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանական իշխանության «խոսափողներից» մեկի հոդվածը՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Այս պահին մենք աշխատում ենք ԼՂ-ում․ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանական իշխանության «խոսափողներից» մեկի հոդվածը՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու վերաբերյալ
Այս պահին մենք աշխատում ենք ԼՂ-ում․ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանական իշխանության «խոսափողներից» մեկի հոդվածը՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու վերաբերյալ

Այս պահին մենք աշխատում ենք ԼՂ-ում․ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանական իշխանության «խոսափողներից» մեկի հոդվածը՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու վերաբերյալ

«Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելու ժամանակը եկել է»,- ադրբեջանական պետական  «Ապա» լրատվական գործակալությունն օրեր առաջ իր պաշտոնական կայքում  այս վերնագրով հոդված հրապարկեց՝ թվարկելով ըստ ադրբեջանական կողմի այն «ծանրակշիռ» փաստարկները, որոնք հիմք են տալիս Ստեփանակերտում 1992-ից  գործունեություն ծավալող գրասենյակը փակելու։ Գործակալության հոդվածագիրը մեղադրում էր ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին՝ «Ադրբեջանի ինքնիշխանությունը ոտնահարելով Լեռնային Ղարաբաղի «անջատողականների» հետ համագործակցելու», «անկախ չլինելու», «Ստեփանակերտում արևմուտքի «աչքերի ու ականջների»  դերը  խաղալու հարցում»։

«Բնականաբար, տեղյակ ենք այդ հոդվածից, գոնե այս պահի դրությամբ որևէ հանրային հայտարարություն կամ պաշտոնական հաղորդագրություն չունենք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ-ի գրասենյակի կանխարգելման և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Փորձեցինք ճշտել՝  արդյո՞ք ադրբեջանական իշխանություններից ԿԽՄԿ-ն ստացել է Ստեփանակերտում գրասենյակը փակելու վերաբերյալ ազդակներ․ «Որևէ հարց, որը քննարկվում է մեր և որևէ իշխանությունների միջև, հանրային քննարկման ենթակա չէ՝ ամեն դեպքում մեր մասով։ Ինչ վերաբերում է մեր  աշխատանքի ձևաչափին, ներկայությանը և այլ  բոլոր տեսակի հարցերին ու խնդիրներին, իշխանությունների հետ զրույցն ընթանում է կոնֆեդենցիալ երկխոսության միջոցով, քննարկվում են և՛ հարթ պահերը, և՛ ոչ հարթ»։  

Կարևորելով ԿԽՄԿ գործունեությունը Ստեփանակերտում՝ Ամատունին նշեց․ «32 տարի արդեն ԿԽՄԿ-ի գրասենյակը Ստեփանակերտում գործունեություն է ծավալում։  1992-ից սկսած  առ այսօր աշխատում ենք այս նույն ֆիզիկական նեկայությամբ։ Բնականաբար, մեր աշխատանքը պայմանավորված է մարդասիրական խնդիրների առկայությամբ, մեր ընթացիկ աշխատանքներն ուղղված են շահառուներին։  Զուգահեռաբար, մենք աշխատում ենք բոլոր պատկան մարմինների հետ, որպեսզի իրենց հետ երկխոսության ընթացքում կարողանանք առավել արդյունավետ իրականացնել աշխատանքը»։  

Ամատունին սակայն ընդգծեց, որ ԿԽՄԿ-ի՝ այս կամ այն  տարածաշրջանում, երկրում ներկայություն ունենալ-չունենալը չի կրում տվյալ երկրների իշխանությունների համար պարտադրողական բնույթ․ «Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ չունենք որևէ մեխանիզմ՝  պարտադրելու ինչ-որ բան, բայց հիմնվելով Ժնևի կոնվենցիայի, միջազգային  մարդասիրական իրավունքի վրա, հիշեցնում ենք կողմերին պարտավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ,ԿԽՄԿ-ի աշխատանքը միշտ պայմանավորված է իշխանությունների հետ․ մեր մանդատը թելադրում է ինչ-որ ձևով մեր ներկայության անհրաժեշտություն, բայց միևնույն  ժամանակ մեր ներկայությունը, դրա ծավալը, աշխատանքի սահմաններն ամենը որոշարկվում են իշխանությունների հետ երկխոսության  միջոցով»։

Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իշխանությունների որոշմամբ գրասենյակները փակվել են․ «Տարբեր իրավիճակներ ենք ունեցել, կային դեպքեր, երբ  ստիպված ենք եղել կա՛մ կրճատել մեր ներկայությունը, կա՛մ հետագայում վերադառնալ։ Մեր կազմակերպության համար  տարբեր իրավիճակներում, տարբեր երկրներում ամեն ինչ չէ, որ անցնում է շատ հարթ ու շատ հեշտ, որովհետև մարդասիրական  կազմակերպություն է, որը, ինչպես նշեցի՝ չունի պարտադրելու մեխանիզմներ։ Բոլոր իրավիճակներում չէ, որ մենք բոլոր առումներով կարող ենք շատ ազատ ու հանգիստ անել այն, ինչ-որ մեր մանդատը թելադրում է․ այդ ամենը լրացուցիչ որոշարկվում է, քննարկվում է իշխանությունների հետ»։

Զառա Ամատունին նաև ընդգծեց․ «Մենք ունենք մեր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, այս պահի դրությամբ մենք  աշխատում ենք, անհրաժեշտության դեպքում հետևում ենք մարդկանց հարցերին, իրավիճակին»։  

Նշեց նաև՝ գրասենյակն այժմ ապահովում է կապ Արցախում մնացած մարդկանց և նրանց ընտանիքի անդամների միջև․ «Մեր աշխատանքում առաջնային է աշխատել շահառուների հետ և նրանց հարազատների հետ։ Ցանկացած մտահոգությունների դեպքում մենք բաց ենք, որպեսզի մարդիկ իրենց անհանգստություններն ուղղեն անմիջապես մեզ»,- ասաց Ամատունին։ Հավելեց, որ վերջին շրջանում Հայաստան տեղափոխվելու հետ կապված Արցախում մնացած բնակիչներից դիմումներ չեն ստացել։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն Արցախում մնացած անձանց հետ ադրբեջանական Կարմիր մահիկի ներկայացուցիչների հանդիպումից լուսանկարներ ու կադրեր էին հրապարկել․ տեսնում ենք նաև, որ հանդիպումն անցկացվել է Արցախում մնացած շուրջ երկու տասնյակ մարդու հետ։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

09 Փետրվար, 2024 16:12
Վեր