Facebook Inc-ը նախատեսում է փոխել իր անվանումը Zarkerak - Facebook Inc-ը նախատեսում է փոխել իր անվանումը
Zarkerak Zarkerak - Facebook Inc-ը նախատեսում է փոխել իր անվանումը
Facebook Inc-ը նախատեսում է փոխել իր անվանումը

Facebook Inc-ը նախատեսում է փոխել իր անվանումը

Facebook Inc-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել իր անվանումը, հայտնել է Verge-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պլանավորում է անվան փոփոխության մասին հայտարարել հոկտեմբերի 28-ին Connect ընկերության ամենամյա համաժողովին, սակայն այդ մասին կարող է ավելի վաղ հայտարարվել, հայտնում է Verge-ն:

Ռեբրենդինգի արդյունքում Facebook-ի՝ սոցցանցերի համար հավելվածը կդիրքավորվի որպես մայր ընկերության բազմաթիվ պրոդուկտներից մեկը, որը նաեւ վերահսկելու է այնպիսի խմբեր, ինչպիսիք են Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը եւ այլն:

Սիլիկոնյան հովտում հազվադեպ չէ, որ ընկերությունները փոխում են իրենց անվանումները, քանի որ ընդլայնում են ծառայությունները:
2015 թվականին Google-ը հիմնեց Alphabet Inc.-ը՝ որպես հոլդինգային ընկերություն՝ որոնման եւ գովազդային բիզնեսի սահմաններից դուրս գալու եւ վերահսկելու համար տարբեր այլ ձեռնարկություններ` սկսած ինքնավար տրանսպորտային միջոցներից եւ բժշկական տեխնոլոգիաներից մինչեւ հեռավոր շրջաններում ինտերնետային ծառայությունների մատուցումը:

Ռեբրենդինգին ուղղված քայլը կարտացոլի նաեւ Facebook-ի ուշադրությունն այսպես կոչված մետատիեզերքի ստեղծման վրա՝ առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են տարբեր սարքեր օգտագործել՝ վիրտուալ միջավայրում տեղաշարժվելու եւ հաղորդակցվելու համար:
Facebook-ը մեծ ներդրումներ է կատարել վիրտուալ իրականության (VR) եւ ընդլայնված իրականության (AR) մեջ եւ մտադիր է միացնել գրեթե երեք միլիարդ օգտագտիրոջ մի քանի սարքի եւ հավելվածի միջոցով:

Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ մտադիր է առաջիկա հինգ տարվա ընթացքում Եվրոպական միությունում ստեղծել 10 հազար աշխատատեղ` մետատիեզերքի կառուցմանը նպաստելու համար:

Ցուկերբերգը մետատիեզերքի մասին խոսում էր հուլիսից, եւ այդ նորաձեւ բառին, որն առաջին անգամ հայտնվեց անտիուտոպիական վեպում երեք տասնամյակ առաջ, հղում էին կատարում այլ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը:

 

 

20 Հոկտեմբեր, 2021 10:28
Վեր