Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին Zarkerak - Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին
Zarkerak Zarkerak - Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այդ առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ: Պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ ռուսական ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել նախորդ տարվա սեպտեմբերին «խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից»:

10 Փետրվար, 2024 13:01
Վեր