Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին Zarkerak - Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
Zarkerak Zarkerak - Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին
Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

Ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ. Գալուզին

Նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները տեղի չեն ունեցել հենց այնպես՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, կարծիք հայտնել, թե իբր դրանք Պրահայի գագաթնաժողովի արդյունքների հետևանք են:

«Հիմա Ղարաբաղն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»,- ասել է ռուս դիվանագետը ТАСС-ի հետ հարցազրույցում:

Գալուզինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությամբ պայմանավորված՝ ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։

«Հարկ է նշել, որ երկխոսությունը մեր գործընկերների հետ կրում է կառուցողական բնույթ։ Բոլոր ծագող հարցերը լուծում ենք փոխադարձ ընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

10 Փետրվար, 2024 15:41
Վեր