Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը Zarkerak - Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը
Zarkerak Zarkerak - Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը
Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը

Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը

2024 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական թելեգրամյան ալիքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, գրում է monumentwatch.org-ը։

Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո պուրակը և հուշաքարի շրջակայքը վերանորոգվել է։ Հուշաքարն իրենից ներկայացնում է բազալտե հսկայական մի ժայռաբեկոր (ասեք նմանություն բերելով հերոսի «Բեկոր» անվան հետ), որի վերնամասում՝ «ժայռից դուրս է գալիս» Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը: Ժայռի ստորոտում քանդակված է  վիրավոր զինվոր դիմացը վահան։ Վահանի կենտրոնում Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի մեկենասի քանդակն է՝ գլխավերևում եկեղեցու մանրակերտով հանդերձ: Հուշաքարի վրա Աշոտ Ղուլյանի սիրած արտհայտությունն է. «Ես ծովն եմ սիրում»: Հերոսն իր հարցազրույցներում նշում էր, որ խաղաղության պայմաններում մի նավ է պատրաստելու և շրջելու աշխարհով մեկ։

Հուշարձանի հրապարակային ոչնչացումը և դրա տարածումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ և ծրագրային քաղաքականության մասին։

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հուշարձանի բացահայտ ոչնչացումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. կոնվենցիան որևէ ժողովրդի ժառանգության ոչնչացումը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստության կործանարար աղքատացում և շեշտում դրա բացառիկ արժեքների պահպանության անհրաժեշտությունը (Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage, հոդված 6)։ Իսկ ըստ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» (https://www.icc-cpi.int/resource-library/documents/rs-eng.pdf):

10 Փետրվար, 2024 15:53
Վեր