Ի նշան բողոքի՝ այսօր մոլդովացի ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհը մոլդովառումինական սահմանի Լեուսենի սահմանային կետում, հայտնում են ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնի է՝ հունվարին Մոլդովայի գյուղմթերք արտադրողները իշխանություններից պահանջում էին արգելել հացահատիկի և ձեթի սերմերի տարանցումը Ուկրաինայից ավտոմոբիլային ճանապարհով և թույլատրել միայն երկաթուղով։
Նշենք, որ ֆերմերները դժգոհում են մոլդովա-ռումինական սահմանի անցակետում բեռնատարների հսկայական հերթերից, որոնց մեծ մասը տարանցիկ է Ուկրաինայից, ինչի հետևանքով ֆերմերներին ֆինանսական մեծ կորուստներ են ունենում։