ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Zarkerak - ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես համարել եմ հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ եւ դա սկսվել է  առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից եւ նաեւ հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա: 

Հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Փաշինյանն ասել է, որ այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»:

The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հարցին, թե արդյոք Փաշինյանը ցանկությունը ունի  Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, այն սարքել նպատակ, արդյոք դա խելամիտ է, Փաշինյան ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա կհամարի:

Նշենք, որ ամբողջական հարցազրույցը եթեր կհրապարակվի այսօր երեկոյան 21:50-ին:

11 Փետրվար, 2024 14:38
Վեր