Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 նստարանների որակը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ դրանք չեն համապատասխանում նախագծին։
«Համապատասխան միջոցներ ձեռնարկեք, որպեսզի վերականգնեն կամ փոխարինեն նստարանները, պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա։ Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք բոլորդ աշխատակիցներ ունեք։ Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար։ Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել: Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, ապա այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն», - ասաց Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։