Զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները կեղծ են. ՊՆ Zarkerak - Զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները կեղծ են. ՊՆ
Zarkerak Zarkerak - Զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները կեղծ են. ՊՆ
Զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները կեղծ են. ՊՆ

Զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին տեղեկությունները կեղծ են. ՊՆ

Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ Ֆեյսբուքի էջում:

«Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: 

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ:

12 Փետրվար, 2024 11:26
Վեր