Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան Zarkerak - Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան
Zarkerak Zarkerak - Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան
Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան

Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ:

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որպես կանոն, ամենամեծ թվով հայտերը ստանում է ճանապարհաշինության վերաբերյալ։

«Դա մի պարզ բացատրություն ունի․ մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է։  Թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, բայց, այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»,-պարզաբանեց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ասֆալտապատված և սալարկված հատվածներում գտնվող  համայնքներում փոփոխությունները  բնակիչների համար էական նշանակություն ունեն՝ սոցիալ-տնտեսական և կենսապայմանների վրա դրական ազդեցությամբ։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի առումով կառավարության մյուս առաջնահերթություններին՝ նախարարը նախ նշեց, որ առաջարկները ներկայացնում են համայնքները, բայց, դիտարկելով կառավարության կողմից ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը, կարելի է  պատկերացում կազմել այդ առաջնահերթությունների վերաբերյալ։

Գերատեսչության ղեկավարն առաջին շարքում դասեց մանկապարտեզներն ու խմելու և ոռոգման ջրերի համակարգերը, որոնց ուղղությամբ իրականացվող աշխատանքի ծավալները գերազանցում են նախատեսված միջոցները։

«Միշտ էլ, երբ իրականացնում ենք ավել աշխատանք, կառավարությունը ֆինանսական առումով լուծումը գտնում է»,-հավաստեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ համայնքների միավորման արդյունքում մի քանի բնակավայրերին վերաբերող ծրագրերն ընդգրկվում են ընդհանուր փաթեթում, ինչը հնարավորություն է ընձեռել բարձրացնել տեղի աշխատակազմերի կարողությունները։

«Ստացվել է, որ մենք ունենք համայնքներ, որոնց աշխատակազմերը կարողանում են 1 միլիարդանոց կամ 500 միլիոնանոց ծրագրի մրցույթ կազմակերպել, դրա ընթացքը՝  ավարտական ակտերը և այլն, կառավարել։ Սա էլ է կարողություն, որ մեր ծրագրերի իրականացման արդյունքում ձևավորվում է»,-նշեց Սանոսյանը՝ հավելելով, որ ծրագրային կարևոր նպատակներից է եղել նաև համապատասխան կարողությունների ձևավորումը համայնքներում՝ սկսած նախագծի առաջադրանքից, մինչև մրցութային գործընթացներ, պայմանագրերի կնքում, դրանց կառավարում, ֆինանսավորում և այլն։

12 Փետրվար, 2024 14:48
Վեր