Փետրվարի 5-11-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ Zarkerak - Փետրվարի 5-11-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ
Zarkerak Zarkerak - Փետրվարի 5-11-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ
Փետրվարի 5-11-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ

Փետրվարի 5-11-ը ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ

 

Փետրվարի 5-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 115, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, դիակի հայտնաբերման, ձնահյուսի՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու՝ 5, մերկասառույցի` 9, ձնաբքի՝ 10, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 156, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 176 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 156 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 366 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 207 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 84, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

12 Փետրվար, 2024 14:57
Վեր