Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին Zarkerak - Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին
Zarkerak Zarkerak - Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին
Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին

Իրան պատվիրակություն կգործուղվի՝ մասնակցելու միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակություն գործուղելու մասին:

Պատվիրակության կազմը՝ ստորև.

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ավագյան - Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Հ. Դարբինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող

Ն. Զեյնալյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Ն. Զուլալյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Ա. Բաբայան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական 

Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)

Վ. Քեշիշյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ա. Բագրատյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության կցորդ:

12 Փետրվար, 2024 15:33
Վեր