Անցած տարեվերջին մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները մի քանի հարյուրով նվազել են, բնակարանների գները՝ աճել Zarkerak - Անցած տարեվերջին մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները մի քանի հարյուրով նվազել են, բնակարանների գները՝ աճել
Zarkerak Zarkerak - Անցած տարեվերջին մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները մի քանի հարյուրով նվազել են, բնակարանների գները՝ աճել
Անցած տարեվերջին մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները մի քանի հարյուրով նվազել են, բնակարանների գները՝ աճել

Անցած տարեվերջին մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքները մի քանի հարյուրով նվազել են, բնակարանների գները՝ աճել

2023-ի դեկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ում իրականացվել է 21 668 գործարք, 2023-ի նոյեմբերին այս թիվը կազմել է 20 552, իսկ 2022-ի դեկտեմբերին 20 313։ Գործարքներից 6026-ն իրականացվել է Երևանում, 3602-ը՝ Կոտայքի մարզում, 1750-ը՝ Արագածոտնի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Անշարժ գույքի գործարքների 35,4%-ը կազմել են օտարման գործարքները․ 2023-ի դեկտեմբերին գրանցվել է օտարման 7662 գործարք, որից 2070-ը Երևանում, 2034-ը՝ ՀՀ մարզերի քաղաքներում, 3558-ը՝ ՀՀ մարզերի գյուղերում։ Առքուվաճառքի գործարքների թիվը կազմել է 4871, որից 1258-ը Երևանում, 1399-ը՝ ՀՀ մարզերի քաղաքներում, 2214-ը՝ ՀՀ մարզերի գյուղերում։ Նշենք, որ Երևանում 2023-ի նոյեմբերին իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1180 գործարք, իսկ 2022-ի դեկտեմբերին՝ 1506 գործարք։

Մարզերից առքուվաճառքի գործարքների թվով ակտիվություն է նկատվել Կոտայքում՝ թվով 94, Արմավիրում՝ 515, Արագածոտնում՝ 471։

2023-ի դեկտեմբերին վարձակալության գործարքները կազմել են 1325, որից 800-ը Երևանում, 261-ը՝ ՀՀ մարզերի քաղաքներում, 264-ը՝ ՀՀ մարզերի գյուղերում։

2023-ի դեկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների պատկերն ըստ գույքի տեսակների հետևյալն է։ Գործարքների 22,6%-ը վերաբերել է բնակարաններին, 22,8%-ը բնակելի տներին, 39,1%-ը՝ հողերին։ Մասնավորապես՝ բազմաբնակարան շենքի բնակարանների նկատմամբ իրականացվել է 4906 գործարք, որից 3033-ը՝ Երևանում։ Բնակելի տների նկատմամբ իրականացվել է 4934 գործարք, որից 818-ը՝ Երևանում։ Հողերի նկատմամբ իրականացվել է 8481 գործարք, որից 446-ը՝ Երևանում։

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներում գերակշռել են հողերին առնչվող գործարքները՝ կազմելով 2320, հաջորդում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերաբերյալ գործարքները՝ 1074։   

2023-ի դեկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված առքուվաճառքի գործարքների պատկերը հետևյալն է, գործարքներից 58,4%-ում եղել են միայն վաճառող, 36,5%-ում՝ միայն գնորդ, 5,1%-ում և՛ գնորդ, և՛ վաճառող։ Նրանք վաճառել են 211 անշարժ գույք, որից 63-ը Երևանում և գնել են 138-ը անշարժ գույք, որից 68-ը՝ Երևանում։

Գործարքներից 89-ը վերաբերել են բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններին վաճառելուն, 54-ը՝ գնելուն։ 71 գործարք էլ վերաբերել է հող  վաճառելուն, իսկ 36-ը գնելուն։ ՀՀ-ի անշարժ գույքի շուկայով հետաքրքրված են ՌԴ, ԱՄՆ-ի, Իրանի,Եվրոպական պետությունների, ԱՊՀ պետությունների քաղաքացիները։

2023-ի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դիտարկելիս՝ տեսնում ենք, որ 2023-ի դեկտեմբերին գրանցվել է 1074 գործարք, 2023-ի նոյեմբերին՝ 1151, 2022-ի դեկտեմբերին 1391։

Բազմաբնակարան շենքի բնակարանների նկատմամբ իրականացված գործարքներից 649-ը իրականացվել է Երևանում, 2023-ի նոյեմբերին իրականացվել էր 667-ը, իսկ 2022-ի դեկտեմբերին 933-ը։ Ակտիվությամբ Երևանի հաջորդում է Լոռին, այստեղ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վերաբերյալ իրականացվել է 98 գործարք,հաջորդում է Կոտայքի մարզը՝ 88 գործարք։

2023-ի դեկտեմբերի դրությամբ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների և գոտիների հետևյալ են։ Բնակարանների 1 քառ․ մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները Կենտրոն վարչական շրջանում 2023-ի դեկտեմբերին կազմել է 900 հազար դրամ, 2023-ի նոյեմբերին՝ 893 300 դրամ, 2022-ի դեկտեմբերին՝ 780 հազար դրամ,իսկ առաջին գոտում բնակարանների 1 քառ․ մետրը սկսել է 1 միլիոն 150 հազար դրամից։  2023-ի դեկտեմբերին Արաբկիրում բնակարանի 1 քառ․ մետրն արժեցել է միջինում 633 300 դրամ, 2023-ի նոյեմբերին՝  627 500, 2022-ի դեկտեմբերին՝ 546 100 դրամ (առավել մանրամասն՝ աղյուսակում)։

Մարզային քաղաքներից բազմաբնակարան բնակելի շենքերի ամենաթանկ բնակարանները Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում են․ 1 քառ․ մետրի արժեքը միջինում կազմել է 435 050 դրամ, 2023-ի նոյեմբերին այս թիվը 430 հազար դրամ էր, 2022-ի դեկտեմբերին՝ 394 հազար դրամ։ Հաջորդում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը, այստեղ  բազմաբնակարան բնակելի շենքի 1 քառ․ մետրի արժեքը  միջինում կազմել է 275 200 դրամ, 2023-ի նոյեմբերին՝ 272 000 դրամ, 2022-ի դեկտեմբերին ՝ 250 500 դրամ։

2023-ի դեկտեմբերին վարձակալության գործարքները կազմել են թվով 1325 գործարք, 2023-ի նոյեմբերին այս թիվը կազմել է 933, 2022-ի դեկտեմբերին՝ 1077։  Գործարքներից 800-ը կնքվել է  Երևանում,  2023-ի նոյեմբերին գործարքների թիվը կազմել է 598, 2022-ի դեկտեմբերին՝ 573։ Վարձակալության գործարքներից 146-ը առնչվել են բազմաբնակարան շենքի բնակարաններին, գործարքներից  109-ը կնքվել է  Երևանում։

Ընդհանուր առմամբ, 2023-ի 4-րդ եռամսյակում  անշարժ գույքի նկատմամբ  իրականացվել է 62 035 գործարք, 2023-ի երրորդ եռամսյակում այս թիվը կազմել է 54 103, 2022-ի 4-րդ եռամսյակում՝ 55 097 դրամ։ 2023-ի 4-րդ եռամսյակում առքուվաճառքի գործարքները կազմել են 14 008, որից 3611-ը Երևանում, 3971-ը ՀՀ մարզերի քաղաքներում, 6426-ը ՀՀ մարզերի քաղաքներում։ 

 

 

 

 

 

 

12 Փետրվար, 2024 16:48
Վեր