Արտակարգ դեպք Երևանում. այրվել է թիվ 20 երթուղու ավտոբուսի շարժիչը, ուղևորներից մեկը հիվանդանոցում է Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. այրվել է թիվ 20 երթուղու ավտոբուսի շարժիչը, ուղևորներից մեկը հիվանդանոցում է
Zarkerak Zarkerak - Արտակարգ դեպք Երևանում. այրվել է թիվ 20 երթուղու ավտոբուսի շարժիչը, ուղևորներից մեկը հիվանդանոցում է
Արտակարգ դեպք Երևանում. այրվել է թիվ 20 երթուղու ավտոբուսի շարժիչը, ուղևորներից մեկը հիվանդանոցում է

Արտակարգ դեպք Երևանում. այրվել է թիվ 20 երթուղու ավտոբուսի շարժիչը, ուղևորներից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16։20-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները շտապ մոտեցել են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի կրակմարիչով կարողացել են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Նրանցից մեկը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են.

«Չենք էլ զգացել, թե ոնց ա կրակը առաջացել, ուղղակի ավտոբուսում ծուխ լցվեց: Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր կար, 2 հոգու ինքնազգացողությունը վատացավ, իրենց էլ շատ արագ բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները, որոնցից մեկը հրաժարվեց գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, և սպասարկում է թիվ 20 երթուղին:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

12 Փետրվար, 2024 18:13
Վեր