Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը շատ քիչ պետք է վերանայվի. փոխքաղաքապետ Zarkerak - Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը շատ քիչ պետք է վերանայվի. փոխքաղաքապետ
Zarkerak Zarkerak - Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը շատ քիչ պետք է վերանայվի. փոխքաղաքապետ
Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը շատ քիչ պետք է վերանայվի. փոխքաղաքապետ

Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը շատ քիչ պետք է վերանայվի. փոխքաղաքապետ

Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը պետք է վերանայվի նվազագույն չափով կամ նույնիսկ չվերանայվի, իսկ այն անձանց համար, որոնք հազվադեպ են օգտվում տրանսպորտից, ում համար փոփոխությունը «դրամատիկ» թանկացման չի բերում, տրամաբանություն չկա, որ սուբսիդավորվեն պետության կողմից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:

Նրա խոսքով` նմանատիպ ուղևորափոխադրումների հաշվին պետք է կարողանան բյուջե գեներացնել, որպեսզի տրանսպորտից հիմնական օգտվողների համար ուղևորափոխադրումը լինի որակյալ և հասանելի։

Գրիգորյանն ընդգծեց, որ անկախ տրանսպորտի գնի թանկացումից, ոլորտը շարունակաբար սուբսիդավորման կարիք է ունենալու։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք ունենք երկու հիմնական ընտրության տեսակ. առաջին տարբերակում ունենալ ավելի միջինացված գնային համակարգ և ունենալ էական արտոնություններ, և երկրորդ տարբերակ՝ ունենալ ավելի նվազ ընդհանուր ֆինանսական բեռով համակարգ և ավելի քիչ արտոնությունների տարբերակ»:

Նա նկատեց, որ դեռ այս հարցերը քննարկելու ժամանակ ունենալու են:

 

 

13 Փետրվար, 2024 11:37
Վեր