ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել Zarkerak - ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել
Zarkerak Zarkerak - ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվածների հիշատակը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգվել է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների տրամադրման ռեժիմը, որը նախատեսում է ավելի ցածր եկամտահարկ փոքր ընկերությունների համար: Սակայն, ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տարի արդեն կունենանք ամբողջական ու երկարաժամկետ լուծումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որով կկարգավորի ՏՏ ոլորտը:

Բաբկեն Թունյանը նախագծի առնչությամբ առաջարկել է հրավիրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ. կհրավիրվեն ոլորտին առնչվող գերատեսչությունների, բիզնես ասոցիացիաների միությունների եւ ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովը մարտի 5-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

13 Փետրվար, 2024 11:54
Վեր