Պետական կառույցները Վարդենիսից չեն տեղափոխվում. դա բացարձակ սուտ է. Վարդենիսի համայնքապետի տեղակալ Zarkerak - Պետական կառույցները Վարդենիսից չեն տեղափոխվում. դա բացարձակ սուտ է. Վարդենիսի համայնքապետի տեղակալ
Zarkerak Zarkerak - Պետական կառույցները Վարդենիսից չեն տեղափոխվում. դա բացարձակ սուտ է. Վարդենիսի համայնքապետի տեղակալ
Պետական կառույցները Վարդենիսից չեն տեղափոխվում. դա բացարձակ սուտ է. Վարդենիսի համայնքապետի տեղակալ

Պետական կառույցները Վարդենիսից չեն տեղափոխվում. դա բացարձակ սուտ է. Վարդենիսի համայնքապետի տեղակալ

Վարդենիս խոշորացված համայնքում վիճակը հանդարտ է, կրակոցներ այստեղ չկան, ժողովուրդը զբաղված է իր առօրյա աշխատանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը:

Անդրադառնալով նարն, որ նախօրեին վարդենիսցիները փակել էին գլխավոր ճանապարհը եւ բողոքում էին անձնագրային բաժանմունքը Վարդենսից տեղափոխելու դեմ, նա ասաց. «Երեկ մարզպետը եկավ ժողովրդի հետ հանդիպեց, ներկայացրեցին ճանապարհային քարտեզը, դրա հետ կապված քննարկումներ են տեղի ունենում:: Երբ դրա վերաբերյալ լրացուցիչ բան լինի, բնակչությունը եւ բոլորը դրա մասին կիմանան: Մարզպետն ասաց, որ քննարկումների արդյունքում ամեն ինչ արվում է, որպեսզի համայնքում լինի համապատասխան մասնագետ, որ այդ նույն գործառույթները իրականացվի համայնքում»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե հիվանդանոցը եւս փակվում է Վարդենիսում, համայնքապետի տեղակալն ասաց. «Հակառակը, նոր հիվանդանոց է կառուցվում Վարդենիս համայնքում, գումարած դիահերձարան, որպեսզի ժողովրդին ավելի պատշաճ օգնություն տրամադրվի: Պետական կառույցների փակման վերաբերյալ բոլոր տեղեկությունները սուտ են, չկա նման բան:

Անձնագրայինի հետ կապված, գիտեք, ընդհանուր բարեփոխումների համատեքստում օպտիմալացում է տեղի ունենում: Հիմա, թե օպտիմալացման արդյունքում ինչ ձեւաչափով կտեղափոխվի համայնք, այս պահին չեմ կարող ասել, բայց մեր ժողովրդի անհանգստության հետ կապված երեկ հանդիպման արդյունքում ճանապարհային քարտեզը ներկայացվեց: Շեշտվեց, որ մարդկանց սպասարկման հետ կապված մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվելու»:

13 Փետրվար, 2024 11:57
Վեր