ՀՀ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց․ ՔՏՀԱ-ն ամփոփել է կիսամյակը Zarkerak - ՀՀ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց․ ՔՏՀԱ-ն ամփոփել է կիսամյակը
Zarkerak Zarkerak - ՀՀ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց․ ՔՏՀԱ-ն ամփոփել է կիսամյակը
ՀՀ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց․ ՔՏՀԱ-ն ամփոփել է կիսամյակը

ՀՀ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց․ ՔՏՀԱ-ն ամփոփել է կիսամյակը

2021 թվականի առաջին կիսամյակում քաղաքաշինության բնագավառում իրականացվել է 212 ստուգում, որից 4-ը՝ ոչ պլանային (2-ը՝ Գեղարքունիքի մարզում և 1-ական Երևանում և Արմավիրի մարզում)։

Ամենից շատ՝ 84 ստուգում (39,62%) կատարվել է Երևանում, ամենից քիչ՝ 3 (1․42%)՝ Վայոց ձորի մարզում։ Մյուս մարզերում պատկերն այսպիսին է․ Կոտայքի մարզ՝ 30 (14․15%), Սյունիք՝ 21 (9․9%), Արմավիր՝ 16 (7․54%), Տավուշ՝ 12 (5․66%), Արարատ՝ 11 (5․19%), Արագածոտն՝ 9 (4․25%), Գեղաքունիք՝ 6 (2․83%), 10-ական՝ (4․72%)՝ Լոռի և Շիրակի մարզեր․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 801 խախտում։ Երևանում կատարված 84 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 390 խախտում, մարզային պատկերը հետևյալն է․

Շիրակի մարզ՝ 10 ստուգում-17 խախտում, Լոռի՝ 10 ստուգում-73 խախտում, Գեղարքունիք՝ 6 ստուգում-31 խախտում, Կոտայք՝ 30 ստուգում–10 խախտում, Արագածոտն՝ 9 ստուգում-6 խախտում, Արարատ՝ 11 ստուգում -3 խախտում, Վայոց ձոր՝ 3 ստուգում-25 խախտում, Արմավիր՝ 16 ստուգում-106 խախտում։

Խախտումները հայտնաբերվել են շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու), շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, տեխնիկական հսկողություն իրականացնողի, համայնքի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, կառուցապատողների մոտ։

Թվային պատկերը՝ ըստ խախտումների տեսակների, հետևյալն է․

  • շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 250 խախտում։ Առավել կրկնվող խախտումներն են․

        - շինարարությունը համաձայնեցված նախագծին համապատասխան չի իրականացվում՝ 49 դեպք,

        – բետոնի փորձարկման ակտի բացակայություն՝ 32 դեպք,

        – շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումները՝ 32 դեպք․

  • շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 192 խախտում․

          – շինարարության վարման մատյանում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողի համապատասխան նշումներըի բացակայություն՝ 58 դեպք,

          – շինարարության որակի տեխնիկական հսկողի կողմից ծածկված աշխատանքների ակտերի չստորագրում՝ 39 դեպք,

          – տեխնիկական հսկողություն իրականացնողի կողմից շինարարության վարման մատյանի չլրացում՝ 37 դեպք։

  •  շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 94 խախտում․ դրանք են․

        – շինարարության վարման մատյանում բացակայում են հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները՝ 46 դեպք,

        – հեղինակային հսկողություն իրականացնողի կողմից չի լրացվել շինարարության վարման մատյանը՝ 25 դեպք,

        – բացակայում են հեղինակային հսկողի կողմից լրացված և ստորագրված ծածկված աշխատանքների ակտերը՝ 23 դեպք,

  •  կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 98 խախտում․

        – տեղեկանքում նշված չեն շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը՝ 22 դեպք,   

        - կառուցապատողը չի ապահովել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով՝ 21 դեպք,

  • համայնքի ղեկավարի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 157 խախտում․
  • ճարտարապետաշինարարական նախագիծ մշակող կազմակերպության գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 4 խախտում․ 
  • փորձաքննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 6 խախտում․ Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 103 տեղեկանք, կազմվել և տրամադրվել է 33 պարտադիր կատարման ցուցում։ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքաշինության բնագավառում կատարվել է 846 դիտարկում, որից 231-ը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որն ըստ մարզերի ունի հետևյալ գրաֆիկական պատկերը․

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ուսումնասիրվել են ՀՀ ողջ տարածքում գործող 1170 օբյեկտներում թեքահարթակների առկայությունն ու դրանց՝ գործող նորմերի պահանջներին համապատասխանությունը։ Ամենից շատ՝ 255 օբյեկտ ստուգվել է Գեղարքունիքի մարզում, 216 օբյեկտ ստուգվել է Արարատի մարզում, 195-ը՝ Շիրակում, 128-ը՝ Լոռիում, 127-ը՝ Տավուշում, 107-ը՝ Արմավիրում, 74-ը՝ Սյունիքում, 38-ը՝ Կոտայքում, 27-ը՝ Արագածոտնում, 3-ը՝ Վայոց ձորի մարզում։

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ստուգված օբյեկտների միայն 10 տոկոսն ունի նորմերին համապատասխանող թեքահարթակներ։ Ցանկում ներառված օբյեկտների 7 տոկոսը չի գործում, 69-ը՝ չունի թեքահարթակ, 14-ի թեքահարթակներն էլ չեն համապատասխանում նորմերի պահանջներին։ Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 1195 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։

Տարվա 1-ին կիսամյակում տրամադրված ավարտական ակտերից 656 –ը դրական է եղել, 412-ը՝ բացասական։ Երևանում դրական է եղել 218, բացասական՝ 156 եզրակացություն, մարզերում դրական ու բացասական եզրակացությունների համամասնությունն այսպիսին է․Արագածոտն՝ 56 դրական և 44 բացասական, Արարատ՝ 74 և 10, Արմավիր՝ 57 և 50, Գեղարքունիք՝ 20 և 41, Լոռի՝ 33 և 84, Կոտայք՝ 88 և 27, Շիրակ՝ 32 և 8, Սյունիք՝ 34 և 17, Վայոց Ձոր՝ 20 և 10, Տավուշ՝ 22 և 15։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերվել է 260 ինքնակամ կառույց, որից 39-ը Երևանում, Շիրակում՝ 13, Լոռիում՝ 55, Կոտայքում՝-29, Արագածոտնում-53, Սյունիքում- 4, Տավուշում- 13, Արարատում- 22, Վայոց ձորում- 11, Արմավիրում՝ 21, Գեղարքունիք-0։

20 Հոկտեմբեր, 2021 14:44
Վեր