Գործադիրը 114 միլիոն դրամ հատկացրեց մարզիկների և մարզիչների սպորտային նպաստները վճարելու համար

Կառավարությունն  այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, որով կառավարության պահուստային ֆոնդից 114 մլն դրամ հատկացրեց օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի  անդամ հանդիսացող մարզիկներին՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ հատկացնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը 2020 թ-ից այս կարգի որոշումներ է ընդունում, որպեսզի մարզիկներն ավելի լավ նախապատրաստվեն միջազգային հարթակներում մրցելույթներին և ավելի բարձր նվաճումներ ունենան: «Մեր նպատակներից է զանգվածային, նաև պրոֆեսիոնալ սպորտի խթանումը և զարգացումը և այս որոշումը որոշակի խթան է այդ գործընթացին»:

 

 

 

21 Հոկտեմբեր, 2021 13:29
Վեր