Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր Zarkerak - Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր
Zarkerak Zarkerak - Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր
Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

Գնել Սանոսյանը Լիտվայում գործընկերների հետ կքննարկի ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լիտվայում մասնակցելու է հոկտեմբերի 21-ին կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա-2050» տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը հանդես է գալու ելույթով։

Այցի շրջանակում նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի եւ տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի, ինչպես նաև Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինիուս Կրեյվիսի հետ։

Երկկողմ հանդիպումների ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական եւ տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների եւ թվայնացման հետ։

Համացանցի միջոցով նախատեսված համաժողովին կմիանան նաեւ Վրաստանի, Մոլդովայի տրանսպորտի նախարարները և Ուկրաինայի փոխնախարարը կմասնակցեն  նախարարների «Կանաչ, թվային, մրցունակ տրանսպորտ եւ լոգիստիկա․ որքան հավակնոտ պետք է լինենք զարգացող ոլորտների կարգավորումներում» թեմայով նստաշրջանին, որը վարելու է  Լիտվայի  տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսը:

Գնել Սանոսյանը Լիտվայում է այդ երկրի կապի եւ տրանսպորտի նախարարի հրավերով:

21 Հոկտեմբեր, 2021 14:26
Վեր