Ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը. թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն. Հարություն Մկրտչյան Zarkerak - Ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը. թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն. Հարություն Մկրտչյան
Zarkerak Zarkerak - Ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը. թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն. Հարություն Մկրտչյան
Ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը. թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն. Հարություն Մկրտչյան

Ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը. թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն. Հարություն Մկրտչյան

Արդեն մի քանի օր է՝ շարունակվում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները:

Շարժման մասնակիցների կողմից հնչեցրած հայտարարությունները և իրականացրած գործողությունները Zarkerak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը որակեց որպես հասարակության մեջ ատելության գեներացման և Հայաստանը ներսից ցնցելու փորձ. «Այդ խուլիգանական զեղումներով փոքրիկ խմբերով մարդկանց շարժում անվանել չի կարելի: Առավոտյան սկսված իբրև թե անհնազանդության ակցիաները, տեսնում ենք, թե ինչով են զուգորդվում՝ բացահայտ հայհոյանքներով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիրավորանքներով, խուլիգանական վարքագծով, սրան անհնազանդության ակցիա կոչելը մեղք է: Այս մարդիկ կոնկրետ ատելության խոսք են տարածում, այդ մանր ու միջին ատելության խոսք գեներացնողներին թողնելով մի կողմ անդրադառնանք այս ամենի կազմակերպիչ Վազգեն (Բագրատ) Գալստանյանին:

Տեսե՞լ ենք, որ որևէ մեկին սաստող խոսք ասի, ընդհակառակը՝ նա ավելի է խորացնում, ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի, որովհետև մենք գործ չունենք ուղղակի շարքային քաղաքացու հետ, ով ատելության խոսք է տարածում, մենք գործ ունենք հոգևորականի սքեմով քաղաքականության մեջ հայտ ներկայացրած երկքաղաքացի Վազգեն Գալստանյանի հետ, ով, օգտվելով իր դիրքից, ատելության խոսքը և քարոզը հովանավորում է, սրան պետք է գնահատական լինի: Ամեն ինչ անում են, որ գնան բախումների, համացանցում գեներացված ատելությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացման մասին սպառնալիքների հնչեցում, սա ինչ-որ մի պահի կպայթի, եթե ուժայինները չսկսեն աշխատել»:

Շարժման մասնակիցները և անձամբ Բագրատ Սրբազանը՝ ըստ Մկրտչյանի, մոլորեցնում են քաղաքացիներին. «Մարդը, ով կրում է հոգևորականի սքեմ, ով իր պարանոցին կրում է խաչ, ով ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցին, չի խորշում և ակնհայտ սուտ է խոսում, ասում էր, որ որևէ քաղաքական պահանջ չկա, այդ պահանջ չկա արտահայտությունով մոլորեցրել էր ՀՀ քաղաքացիներին և, մասնավորապես՝ ԼՂ մեր հայրենակիցներին, տեսնելով հրապարակի լեփ-լեցուն լինելը, որն իրականում այդպես էր, Վազգեն Գալստանյանն ընկավ էյֆորիայի մեջ և իշխանություններին հրաժարական տալու ժամանակ տվեց: Սա կոնկրետ դրսից ուղղորդվող, ներսում կոնկրետ շահառուներ ունեցող գործողություն է, տեսնում ենք այդ շահառուներին՝ խուլիգանական վարքագծով երկրի փողոցներում են, նրանցից շատերն էլ արդեն Ոստիկանության բաժանմունքներում են, այս շարժումը չի կարող որևէ պարագայում հաջողություն գրանցել: Հոգևորականի պահանջով և հոգևորականի ճնշման տակ որևէ պարագայում քաղաքական որոշումը Հայաստանի Հանրապետությունում չի կարող վիժեցվել, քաղաքական որոշումները կարող են վիժեցվել բացառապես համաժողովրդական ճնշման տակ, իսկ նման համաժողովրդական կոնսոլիդացիա կոնկրետ այս օրակարգի շուրջ չունենք»:

Քաղաքագետը նշեց,  որ այս փուլից սկսած արդեն բացահայտ պարզ է, որ շարժումն ունենալու է արտաքին աջակցություն. «Այս ուժերն ինչ-որ պահի նաև արտաքին աջակցություն են ստանալու, չպետք է զարմանալ, երբ այդ աջակցությունը նաև թշնամական երկրի կողմից լինի՝ կոնկրետ գործողություններով ՀՀ սահմաններին ու այս ուժերի նպատակը մեկն է՝ հրահրել պատերազմ, ձեռքերը տաքացնել այդ պատերազմի կրակի վրա ու հասնել իշխանափոխության: Շարժման կարկառուն ներկայացուցիչներից մեկը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, բազմիցս չի բացառել, որ ՀՀ-ն կարող է նաև անդամագրվել Միութենական պետությանը, ՀՀ քաղաքացիները շատ լավ տեսնում են ու հասկանում՝ ինչ է տեղի ունենում իրենց շուրջ»:

Հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլը հաղթահարված է: Հարություն Մկրտչյանի խոսքով՝ այս հայտարարությանը պետք չէ լուրջ վերաբերվել. «Իհարկե, անլուրջ եմ համարում Վազգեն Գալստանյանի հայտարարությունը: Ընդդիմությունը թող իր մեջ սատանաներ փնտրի, ինչպես Վազգեն Գալստանյանն էր ասում՝ ինքն է այդ լեքսիկոնը մեր մեջ մտցրել՝ այդ սատանաների դեմ պայքարի, մինի հաղթանակներ գրանցի, կեղծ օրակարգեր առաջ քաշի, ի՞նչ անվստահության կամ իմպիչմենտի մասին է խոսքը: Թող գնան գործընթաց սկսեն, մտնեն ԱԺ, տապալվեն, ՀՀ քաղաքացիներն էլ լայն ժպիտով այս ամեն ինչին կողքից կնայեն»:

Եկեղեցականին առաջնորդ կարգելը՝ Մկրտչյանի խոսքով պատահական չէ. «Այս ուժերը խաղադրույք են կատարել եկեղեցու և սրբությունների վրա, որ մենք կաշկանդված լինենք, չպատասխանենք, բայց ես ուզում եմ ասել՝ եկեղեցականն այն պահից, երբ մուտք գործեց քաղաքականություն, թող չսպասի, որ հակադարձումները և պատասխանները լինելու են Նոր Կտակարանից, պատասխանները լինելու են խիստ քաղաքական և թող իրենք դրան պատրաստ լինեն: Ո՞վ է հայրենիքը կործանում կամ այդ հայրենիքը ի՞նչ վտանգի տակ է, ի՞նչ փրկության մասին է խոսքը: Եկեղեցին բա ո՞ւր էր այն ժամանակ, երբ Արցախն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր, ո՞ւր էր բարձրագույն հոգևոր դասը»:

Փողոցի ճնշման տակ վարչապետի փոփոխության հասնելը քաղաքագետն անընդունելի համարեց. «ՀՀ-ում կա լեգիտիմ ընտրված վարչապետ: Ես իրենց այլ առաջարկ ունեմ, եթե իրոք կարծում են, որ երկիրը ճգնաժամի մեջ է, ապա թող գնան ընտրությունների, նույն այդ ընդդիմության ներկայացուցիչներն ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, թող անեն, ստեղծեն քաղաքական ճգնաժամ, գնան ընտրությունների և արտահերթ ընտրությունների միջոցով խնդիրներին լուծում տան, ՀՀ քաղաքացիները՝ վստահաբար այդ ընտրություններում իրենց գնահատականը կտան, ինչո՞ւ չեն խոսում այդ մասին»:

Շարժման մասնակիցները դեռևս իրենց ծրագիրը չեն ներկայացրել: Մեր զրուցակցի կարծիքով՝ չեն էլ ներկայացնելու. «Եթե ծրագիր ներկայացնող լինեին, առնվազն արդեն ներկայացրած կլինեին: Երեկ ինչ-որ չակերտավոր դիվանագետներ ներկայացրել են մի ծրագիր, որը մեծ հաշվով ծրագիր չէր, կենացների շարք էր, որին լուրջ չպետք է վերաբերվել: Իրականում այս մարդիկ չունեն ծրագիր, ծրագիրը մեկն է՝ խուլիգանական վարքագծի դրսևորմամբ, քաղաքացիներին հայհոյելով, թիրախավորելով, ատելության մթնոլորտ գեներացնելով՝ հասնել իշխանափոխության: 31.500 քաղաքացի հանրահավաքին իրենց պիկն է եղել և փորձում են այդ քաղաքացիների աջակցությամբ, որոնց ճնշող մեծամասնությունը ԼՂ-ից են, հասնել  ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխության:

Իսկ իրենք պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլինի, եթե մենք սկսենք ՀՀ քաղաքացիներին կոչ անել, որ փակված փողոցներին և նման դրսևորումներին հակազդեցություն ցույց տան: Կամ մեկ այլ հարց, ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները կարծես թե շատ հարցեր ունեն մեզ և օրվա իշխանություններին, իսկ իրենք իրենց բաժին հարցերն ուղղե՞լ են իրենց իշխանություններին, օրինակ՝ Վիտալի Բալասանյանին, Սամվել Շահրամանյանին, իրենք ո՞ւր էին, ինչո՞ւ ձայն չէին բարձրացնում Արցախում, հիմա եկել Երևանում փորձում են հայրենիք փրկել, սա անլուրջ է: Հրապարակում էլ ԼՂ քաղաքացիներին մանիպուլացնում են՝ ասելով, որ սա շարժում է, որը հետ է բերելու Արցախը, նրանց ուղղակի մոլորեցնում են, օգտագործում են»:

Այս շարժումը՝ ըստ Հարություն Մկրտչյանի ժողովրդի աջակցությունը չունի. «Եթե ժողովրդի աջակցությունն ունենային, առնվազն Երևան քաղաքում փողոցները չէին փակի աղբամաններով, այլ կփակեին ՀՀ քաղաքացիներով և Ոստիկանությունն այդտեղ անելիք չէր ունենա, բայց մենք տեսնում ենք, որ գործ ունենք խմբի հետ, ով չունենալով մարդկային կապիտալ, անցել է ինչ-որ լկտի գործողությունների: Իրենք շատ են սիրում համեմատականներ տանել 2018 թվականի հետ, 2018-ի իրադարձություններն իրոք համաժողովրդական էին, այստեղ համաժողովրդականության հոտ անգամ չի գալիս: Շահառուներ են մարդիկ, ովքեր ժողովրդի կողմից մերժվել են, հիմա փորձում են ճղճիմ գործողությունների միջոցով լարվածություն մտցնել Հայաստանի ներսում»:

Մեր այն հարցին, թե մինչև երբ կարող են անհնազանդության ակցիաները շարունակվել՝ Մկրտչյանն ասաց. «Այս գործողությունները՝ վստահաբար երկար չեն տևելու, նորից եմ ասում՝ հիմա Երևանի փողոցներում ջղաձիգ գործողություններ են, երկար շարունակվել չեն կարող, որովհետև չկա հանրային աջակցություն, բայց, եթե այս ուժերը որոշեն, որ պետք է պրոցեսը շարունակական լինի և այս փոքրաթիվ խմբակներով պետք է Հայաստանի մյուս քաղաքացիներին անհարմարություններ պատճառեն, ապա, վստահաբար այն քաղաքացիները, ովքեր բախվելու են այդ անհարմարություններին՝ կհակազդեն այս ամենին: Այս գործողություններին պետք է նաև իրավական գնահատական տրվի»:

 

Աննա Բզնունի

13 Մայիս, 2024 15:48
Վեր