Քանյե Ուեսթը երեխաների հետ քայլել է ջրի վրայով

Ամերիկացի ռեփ- կատարող, դիզայներ, ձեռներեց Քանյե Ուեսթը քայլել է ջրի վրայով: Նրան ուղեկցել են երեխաներն ու երգչախմբային երաժիշտները: Twitter- ում անսովոր տեսանյութը տեղադրել է Ուեսթի կինը Քիմ Քարդաշյանը:

Կադրերում երևում է, թե ինչպես են երգիչները կանգնած լճի մեջտեղում, իսկ 43-ամյա Քանյեն երեխաների հետ ջրի վրայով քայլում է նրանց ուղղությամբ. բոլորը սպիտակ հագուստով են:

Տեսանյութը կրկնում է Հիսուս Քրիստոսի հետ աստվածաշնչյան դրվագը:

Համացանցում անմիջապես սկսել են քննարկել տեսանյութը: Օգտատերերը հիմնականում հետաքրքրվում էին, թե ինչպես է ռեփերին հաջողվել նման հնարք կատարել:

Ըստ ամենայնի, դա հնարավոր է դարձել ամուր, կիսաթափանցիկ պլատֆորմի շնորհիվ, որը ջրի մեջ է տեղադրվել նախորդ օրը:

 

Վեր