Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մայիսի 15-ին, ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում (հասցե՝ Նալբանդյան 128) կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ: Այն ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է։
Այս տարի մասնակցելու են շուրջ յոթ տասնյակ գործատուներ, որոնք ներկայացնելու են 500-ից ավելի թափուր հաստիքներ։ Ընդ որում, այդ օրը ներկա են լինելու ինչպես պետական (ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն և այլն), այնպես էլ մասնավոր հատվածի (բանկային, ապահովագրական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արտադրության և այլ ոլորտների) հայաստանյան առաջատար գործատուներ։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։
Հարգանքով՝
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին