Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին. ՌԴ ԱԳՆ Zarkerak - Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին. ՌԴ ԱԳՆ
Zarkerak Zarkerak - Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունը վնասում է ողջ Հարավային Կովկասին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և աշխատում է Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ։

Այս մասին News.ru տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ըստ նրա՝ եվրոպական առաքելությունը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը:

Հայաստանում ԵՄ առաքելությունը, ըստ նրա, զբաղվում է սադրիչ գործունեությամբ, քարոզչություն է իրականացնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ և չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը:

«Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողությունը ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից»,- ասել է Գալուզինը:

Նրա խոսքով, Հայաստանում ԵՄ առաքելությունը հայ բնակչության շրջանում թյուր տպավորություն է ստեղծում ԵՄ-ի մասին՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուր»

«ԵՄ-ի անդամների գործունեությունը գնալով դառնում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթի:

Արևմուտքը զբաղված է տարածաշրջանի ռազմականացմամբ, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացմամբ, ինչը հակասում է Հարավային Կովկասում երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման նպատակներին»,-հավելել է պաշտոնյան:

Նրա պնդմամբ, արևմտյան ազդեցության ճնշման տակ Հայաստանը սառեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ ուղղված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել է՝ այսօր կարևոր է, որ եռակողմ խմբի աշխատանքը վերականգնվի։

«Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:

15 Մայիս, 2024 11:31
Վեր