«Ընդհանուր ծառայություն է, մի քիչ ուժեղացված ենք անում»,- ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանն այսպես է պատասխանել 24news.am-ի լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված մեծ թվով ոստիկանների ներկայությունը Օպերայի շենքի հարակից տարածքում։
Հարցին, թե ինչու էր անհրաժեշտ նման մեծ թվով ոստիկանների ներկայությունը, նա արձագանքել է․«Ոստիկանությունն իր առօրյա ծառայության մեջ է։ Բոլոր ժամանակներում էլ նման ծառայություն եղել է»։