Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ Zarkerak - Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ
Zarkerak Zarkerak - Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ
Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ

Առինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ

 

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզիգումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետւթյան 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են ահագին արնանման հետքեր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

15 Մայիս, 2024 16:20
Վեր